Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Հարցազրույց սրտաբան, բ.գ.դ. Արմեն Աստվածատրյանի հետ

Հարցազրույց սրտաբան, բ.գ.դ. Արմեն Աստվածատրյանի հետ

2011թ. մայիսի 19-ին լրանում է հայտնի մանկաբույժ, գիտությունների վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի ծննդյան 78-ամյակը: Նրա վաստակը մեծ է հատկապես մանկաբուժության մեջ:

 

Չկա մեկը, որը ավելի լավ կարողանար պատմել նրա կյանքի ու անցած ուղղու մասին, քան նրա որդին` Արմեն Աստվածատրյանը: Նրա որդին բժշկական գիտությունների դոկտոր է, Եվրոպայի սրտաբանների միության պատվավոր անդամ, այսօր արդեն նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային Ակադեմիայի Առողջապահության ֆակուլտետի դեկան, 70-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ:

- Հայրս այն եզակի սրտացավ մանկաբույժներից էր, ով պատրաստ էր օրվա ցանկացած ժամին օգնել իրեն դիմող ցանկացածին: Ես հիշում եմ, ինչպես էին անհանգստացած մայրերը`փոքրիկներին գրկած, գալիս մեր տուն: Նման դեպքեր լինում էին գրեթե ամեն օր, օրվա ցանկացած ժամին, իսկ հայրս երբեք չէր զլանում օգնել: Հատկապես հետաքրքիր էր մի բան`երեխաները միանգամից դադարում էին լաց լինել, երբ հորս գրկում էին,կարծես իրենց ապահով էին զգում: Ինչ վերաբերում է հայրիկիս գիտական աշխարհին` նախ և առաջ կուզենայի նշել, որ հայրս Հայաստանում գիտական խորհրդի հիմնադիրներից մեկն է: Դա, իրոք, մեծ աշխատանքի արդյունք էր, քանի որ մինչ այդ գիտական աշխատանքների և ոչ մի պաշտպանություն Հայաստանում չէր անցկացվում, այլ` Վրաստանում, և նաև հորս շնորհիվ արդեն մոտ քսանհինգ տարի է` մենք մեր գիտական աշխատանքները պաշտպանում ենք մեր երկրում: Շատերը` հատկապես երիտասարդները, հնարավոր է`տեղյակ չեն այս մասին:

Վիլեն Աստվածատրյան1975թ. պարոն Աստվածատրյանը նշանակվեց Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր, որտեղ աշխատեց 12 տարի: Նա և´ աշխատում էր, և´ գիրք գրում: «Կլինիկական Մանկաբուժություն» գիրքը դարձավ ուսուցողական ու բազմաթիվ երիտասարդ մանկաբույժների համար ուղեցույց: Գիրքն այժմ նաև էլեկտրոնային է, մեր կայքի ու մեր աշխատանքի շնորհիվ` հասանելի բոլորին:

- Այդ գիրքը նախատեսված է մանկաբույժների համար:Երկար ժամանակ այն բժիշկների ձեռքի տակի ամենապետքական գրքերից մեկն է եղել, ինչու չէ` այժմ էլ այն շատ է օգտագործվում: Նման մի աշխատություն էլ հայրս գրել էր ոչ թե բժիշկների, այլ ապագա մայրիկների համար` նորածնի խնամքը, կերակրելը և այլն: Այժմ շատ հայալեզու աղբյուրներ կան, սակայն այն ժամանակ դա հայերենով գրված եզակի գրքերից էր մայրերի համար: Այժմ էլ գիրքն արդիական է և կոչվում է «Առողջ մանուկ»:

Ասում են բժշկությունը ժառանգական մասնագիտություն է: Կան նաև տոհմեր, որոնք դարեր  շարունակ եղել են բժիշկների գերդաստաններ: Պատահականություն էր,  զուգադիպություն թե ճակատագիր, որ հայտնի մանկաբույժի որդին նույնպես որպես մասնագիտություն ընտրեց բժշկությունը: Նրա համար հայրը  էտալոն է, մասնագիտական նշաձող ու իրական և սրտացավ բշժկի իդեալական  կերպար: Մասնագետ, որը նշաձող է ոչ միայն իր որդու, այլ հազարավոր բժիշկների համար:

Վիլեն Աստվածատրյանն իր կնոջ հետ- Բժիշկ դառնալու համար, իհարկե, մարդ պետք է հոգով բժիշկ լինի, բժիշկ դառնալու ուղին հիմնականում կամովի են ընտրում: Ես էլ ունեմ երեխաներ, ինքս չէի ուզենա, որ նրանք բժիշկներ դառնային, բայց եթե նկատեմ նրանց մոտ նման ցանկություն, բնականաբար, դեմ չեմ լինի, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր մասնագիտությունն ու կյանքի ուղին: Ես այժմ Եվրոպական կրթական տարածաշրջանային Ակադեմիայի Առողջապահության ֆակուլտետի դեկան եմ, նաև Եվրոպայի սրտաբանների միության անդամ: Ինձ ադմինիստրատիվ աշխատանքը մի փոքր հարազատ չէ, սակայն գտնում եմ, որ բժիշկը չպետք է միայն բժշկությամբ զբաղվի, քանի որ նման դեպքերում գալիս է մի շրջան,երբ ասելիք գրեթե չի լինում, ինչը ճիշտ չէ:

Իրականությունն իմանալու համար ամենահարմարը և վստահելին ոլորտի առաջատարներից մեկին հարցն ուղղելն է, թե  ինչ վիճակում է հայ ժողովուրդը` սրտաբանության ու սրտային հիվանդությունների առումով:

- Ես կարող եմ վստահորեն ասել, որ մեզ մոտ այսօր սրտային հիվանդություններ ունեցողների թիվն այնքան էլ մեծ չէ, ինչպես համոզված են շատերը: Նույնիսկ եղել է տարի, երբ մահացությունների թիվը կազմել է ընդհամենը 5-6%, այնպես որ Հայաստանը հաստատ առաջին տեղերում չէ իր մահացությունների թվով: Բնականաբար, շատ գործոններ կան, որոնք նպաստում են սրտային հիվանդությունների առաջացմանը, այսօր ինֆարկտի դեպքեր հանդիպում են նույնիսկ 21 տարեկան երիտասարդների մոտ` այն դեպքում, երբ ժամանակին դա հանդիպում էր 45-ից բարձր տարքային խմբի մոտ: Սակայն դրանք դեռևս եզակի դեպքեր են և որոշակի վիճակագրության հիմք չեն կարող լինել:

Հեղինակ. Հարզարույցը վարեց Հասմիկ Հովսեփյանը
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ